ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐՏՈՒԹՅԱՆ ԵՒ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  
ԳՅՈՒՄՐՈՒ «ԲԱԼԱՏՈՆ» ԱՎԱԳ ԴՊՐՈՑ  
ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մրազ, քաղաք Գյումրի, Հակոբ Սարգսյան 15
ԴՊՐՈՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Լենինականի  մաթեմատիկական թեքումով դպրոց...
Գյումրու «Բալատոն» վարժարան ...
ՀՀ  ԿԳՆ «Գյումրու «Բալատոն» ավագ դպրոց»…

Սրանք ընդամենը պետական կազմակերպության անվանումներ են, որոնցով շուրջ 50 տարի իր առաքելությունն է կատարում մի կրթօջախ,որի շրջանավարտները միշտ էլ հիշում և կարոտում են սիրելի դպրոցը: Այսօր մենք ունենք խիստ ժամանակակից սկզբունքներով գործող ջերմ և հյուրընկալ կրթարան`մեծերի և փոքրերի համերաշխ պետություն`մեծի հանդեպ հարգանքով, փոքրի հանդեպ հոգատարությամբ: Յուրաքանչյուր օրն այստեղ սկսվում է բարի մտադրություններով, արարչագործ, ստեղծարար տրամադրությամբ: Դպրոցում դասավանդում են գիտական աստիճան ու կոչում, տարակարգ ունեցող բազմավաստակ ուսուցիչներ: Դպրոցում գործում են հումանիտար տնտեսագիտական, բնագիտամաթեմատիկական հոսքեր: Զարմանալի հարազատ փոխհարաբերություններով միմյանց հետ փոխկապակցված ուսուցիչների և աշակերտների այս մեծ ընտանիքը կարողացել է ճանաչում ստանալ ոչ միայն մեր մարզում,այլև ողջ հանրապետությունում: Դպրոցը վերջին 20 տարվա ընթացքում ունեցել է շուրջ 40 մեդալակիրներ, առարկայական օլիմպիադաների մարզային,հանրապետական փուլերի հաղթողներ, ներկայացրել է հանրապետության մաթեմատիկայի թիմը Կանադայում, կրթել է մեծ ճանաչում ունեցող մարզիկների,անձնվեր զինվորների և ուղղակի  հրաշալի մարդկանց, որոնց կարիքը միշտ ունի Երկիր մոլորակը: Դպրոցում դասապրոցեսը կազմակերպվում է ժամանակակից պահանջները բավարարող տեխնիկական միջոցներով կահավորված դասասենյակներում: 2013-2014ուսումնական տարում դպրոցների վարկանիշավորման արդյունքում դպրոցը ճանաչվել է լավագույն ավագ դպրոց և տեղ գտել հանրապետության 15 լավագույն դպրոցների շարքում: Հայաստանի Հանրապետության  Կրտության Գիտության Նախարարության «Գյումրու «Բալատոն» ավագ դպրոց»-ը սիրով ամեն տարի սպասում է այն երեխաներին, ովքեր ցանկանում են  դառնալ մեր համերաշխ ընտանիքի անդամները և մեր երեխաների պետության լիիրավ քաղաքացիները:
 
 

Հայաստանի Հանրապետություն,
Շիրակի մրազ, քաղաք
Գյումրի, Հակոբ Սարգսյան 15
հեռախոս +374 312 56923

Կայքի հեղինակային իրավունքը պատկանում է
Գյումրու «Բալատոն» ավագ դպրոցին:
Կրկնօրինակելու կամ արտատպելու դեպքում կտուգանվեք ըստ
համապատասխան օրենքի ուժով:

 
Գյումրու «Բալատոն» ավագ դպրոց © 2016-2017